Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր մասնակցում էր կառավարության նիստին` քաղաքապետի փոխարեն:
Նա նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց իր «քարոզարշավի» մասին` հերքելով, որ ինքը հիմա նախընտրական քարոզչության մեջ է գտնվում։ Խոսելով ՔՊ վարչության նիստում տեղի ունեցած կեղծիքի ու ՔՊ-ում ձևավորված թևերի մասին` նշեց, թե ինքը որևէ թևից չէ, վերջում էլ խոստացավ ` Աջափնյակում մետրո կառուցվելու է:
Մանրամասն` տեսանյութում