ՍԴ դատավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացությունում ուշագրավ արձանագրումներ կան։ Հանձնաժողովն ընդգծել է Զեյնալյանի կուսակցական լինելը, եւ որ մինչեւ վերջերս զբաղվել է քաղաքականությամբ, ինչը խնդիրներ է առաջացնում ՍԴ դատավորի պաշտոնի համար։ Օրենքը պահանջում է, որ ՍԴ դատավորը քաղաքական չեզոքություն պահպանի՝ անկուսակցական լինելուց զատ: Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ եւ չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը։ Նա 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվել, Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է արդարադատության նախարար։ Իշխող մեծամասնությունը, սակայն, անտեսելով Հանձնաժողովի կարծիքը, երեկ նրան ընտրեց ՍԴ դատավոր՝ թերեւս ամրապնդելով Նիկոլ Փաշինյան-Արամ Սարգսյան համագործակցությունը: Չնայած ժամանակին Փաշինյանը պայքարում էր «Հանրապետական ՍԴ»-ի դեմ։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯