Հունաստանի Քաղաքացիական ավիացիան ևս հինգ երկիր է ներառել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներն ազատվում են Հունաստան մուտք գործելու սահմանափակումներից:Դրանք են՝ Հայաստան, Ադրբեջան, Հորդանան, Մոլդովա և Բրունեյ։ Ավելի վաղ այդ ցանկում ընդգրկվել էին Եվրամիության և Շենգեն գոտու երկրները:
Հունաստան ժամանող բոլոր անձինք պետք է իրենց երկրների իշխանությունների կողմից ներկայացնեն վկայագիր (անգլերենով) առ այն, որ ժամանումից առնվազն 14 օր առաջ պատվաստման գործընթացն ավարտել է։ Պատվաստման այլընտրանքը ՊՇՌ թեստի բացասական պատասխանն է,որը պետք է տրամադրվի ժամանումից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում։
Ավելի վաղ Հունաստանի վարչապետը ներկայացրել էր սահմանափակումների փուլային հանման նախագիծ։ Մայիսի 3-ին Հունաստանում վերականգնվել էր սրճարանների ու ռեստորանների աշխատանքը, մեկ շաբաթ անց բացվել էին դպրոցները։
Հիշեցնենք, որ նախորդ տարի համավարակից առաջ շատ ՀՀ քաղաքացիներ գնել էին Հունաստանի ուղեգրեր, որոնց գումարները չվերադարձվեցին և վերածվեցին վաուչերների՝ հաջորդ տարի գալու պայմանով։