Քաղաքականություն

Ձեր սանդղակով մի հատ Ձեր որդուն գնահատեք․ Արփինե Դավոյանը՝ Սեյրան Օհանյանին

Ձեր սանդղակով մի հատ Ձեր որդուն գնահատեք․ Արփինե Դավոյանը՝ Սեյրան Օհանյանին


ԱԺ-ն աշխատանքը շարունակեց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Անդրանիկ Քոչարյանի ընտրության շուրջ երեկ ընդհատված մտքերի քննարկմամբ։ Արփի Դավոյանը, որը որոշել էր պատասխանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նախ հայտարարեց, թե Օհանյանի բարձրաձայնած քաոսը, որ կար պատերազմի ժամանակ « ստեղծված էր նաև որոշ մարդկանց ուղղորդված հրապարակումների շնորհիվ,համեմված տարբեր դատողություններով և մտքերով, որոնք կապ չեն ունեցել հանձնաժողովի գործունեության հետ, ներսում ինչ է կատարվել »: Արփինե Դավոյանը հայտարարեց,թե որևէ կառավարություն ու խորհրդարան չի ունեցել  այնքան ինքնաքննադատություն, որքան իրենք։ «Գնահատական եք տալիս, օրինակ, քովիդի դեմ պայքարին և ասում եք, որ գնահատականները լինում են « լավ»,« վատ» և «բավարար », ասացիք, որ «փայլուն » չեն լինում, ես կուզեի, որ գնահատականներ տաք շատ-շատերին՝ պատերազմին մասնակցություն ունեցած և օրինակ՝ կուզեի, որ այդ Ձեր սանդղակով գնահատական տայիք առաջնագծում պատերազմի ժամանակ ծառայած և մարտական գործողոթւյունների ծառայած Ձեր որդուն օրինակ։ Հետո ասում եք, որ չափից ավելի երիտասարդացրել եք ԶՈՒ ղեկավարությանը։ Վիգեն Սարգսյանին մենք չէինք նշանակել, դուք էիք նշանակել։

Ուտելիքների մասին եք խոսում, բայց մեր ընկերներն այս ամբիոնից փաստեցին, թե բանակում ինչպիսի սնունդ է եղել։ Եվ մենք էլ ունենք եղբայրներ, որոնք ծառայել են հայոց բանակում »: Արփի Դավոյանը հայտարարեց, թե, այո, խոսելու են Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի։ Հետո ավելացրեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ այնքան պիտի խոսեն, մինչև ամեն ինչ պարզ դառնա։ Եվ հատկապես «ով ինչ աշխատավարձ է ստացել, ինչ գույք ունի »: Նաև իշխանության ներկայացուցիչը հայտարարեց․«Մարդկանց հետ աշխատանքներ էին տանում, փորձում ինչ-որ հայտարարություններ կորզել » և հավատալ վիրտուալ իրականությանը, որ ստեղծել էին լրատվականները, որոնց հավատալով են գնացին ընտրության։ «Սխալվեցին »: Սխալվեցին, բայց հայտնվեցին խորհրդարանում։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image