Հասարակություն

Ոստիկանությունն այսօր Հայաստանում գործող ամենամեծ ու վտանգավոր հանցախումբն է

Ոստիկանությունն այսօր Հայաստանում գործող ամենամեծ ու վտանգավոր հանցախումբն է

Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը ժամեր առաջ ձերբակալվել է համացանցում իբրև թե խուլիգանություն կատարելու մեղադրաքքով։ Հիշեցնենք, որ Սամսոնյանը վարում է  «Իմնեմնիմի» անունը կրող փոդքաստը, և ենթադրվում է, որ այդ փոսքաստի եթերում հնչեցրած քննադատությունն է զայրացրել իշխանություներին։ Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին հարցրինք՝ ինքը այդ փոդքաստի եթերում երբևէ խուլիգանություն նկատե՞լ է, երբ հյուրընկավել է հաղորդմանը․

«Ես եղել եմ «Իմնեմնիմի» փոդքաստի հյուրը մի քանի անգամ, և այնտեղ այս իշխանության գործունեության վերաբերյալ սուր քննադատական բովանդակություն ունեցող խոսք է, և ցանկացած խոսքի համար մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է լինել միայն էն ամենափնթի, ամենաթափթփված, ամենաբռնի բռնապետությունների օրոք, որովհետև եթե մարդը իր խոսքում ինչ-որ մեկի հասցեին զրպարտություն է հնչեցնում կամ վիրավորանք, ապա այդ հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, և ցանկացած մարդ, ով մտածում է, որ իրեն վիրավորել են, իր հասցեին զրպարտություն է հնչել, կարող են դիմել դատարան, ընդ որում այս իշխանությունների օրոք դա առաջին անգամը չէ, նրանք բազմաթիվ անգամ դիմել են դատարան այսպես ասած՝ զրպարտության կամ իրենց հասցեին վիրավորանքների հարցով։ Բայց մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել խոսք հնչեցնելու համար, դա տեղով անընդունելի է»,- ասաց Ղազարյանը։ 

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Ղազարյանը նշեց․

« «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ոոստիկանությունը ուժ կիրառելու իրավաություն ունի միայն այն դեպքում, երբ սպառվել են ուժ չկիրառելու մյուս բոլոր հնարավոր միջոցները։ Այսինքն՝ ուժի կիրառումը քաղաքացու նկատմամբ ոստիկանության ծայրահեղ քայլն է, երբ ոստիկանության գործողություններով սպառվել են մյուս բոլոր հնարավոր միջոցները, որոնք կապված չեն ուժ չկիռալու ոմեջ։ Հիմա, երբ Նարեկ Սամսոնյանը քայլում է, պարզ է դառնում, որ նա ոչ մի ոչ մի հանցանք չի գործում, ոչ մի կարգ չի խախտում։ Եթե իր նկատմամբ կա քրեական վարույթ, ապա ծանուցագիր ուղարկիր, առաջարկիր, որ մարդը ներկայանա նախաքննական մարմին։ Եթե այդ մարդը չներկայանա, ոստիկանութունը գա, իրեն բերման ենթարկի, ինքը ոստիկանության ծառայողների դեմ ուժ գործադրի, ոստիկանները ստիպված լինեն ինքնապաշտպանության դիմել և այլն, այդ դեպքերում կարելի է մտածել, որ իրենք ուժ են կիրառել, որովհետև այլ կերպ անհնար է եղել։ Բայց ոչինչ չարած մարդու նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, խմբով հարձակվել նրա վրա, տապալել գետնին, ձեռնաշղթաներ հագցնել․․․։ Նույն բանը տեղի է ունեցել ինձ հետ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ ես ԱԺ ընդունարանից դուրս եմ եկել, և մի հատ դիմակավորված բանդա, որոնք պարզվեց՝ ոստիկաններ են, հարձակվել են ինձ վրա, նույն ձևով հագցրել են ձեռնաշղթաներ, տարել են ոստիկանության բաժին։ Սա իրավապահ համակարգի հետ բացարձակ կապ չունեցող վարքագիծ է, այսինքն՝ այդ կադրերը եթե համադրում ենք Քննչական կոմիտեի տված մեկնաբանության հետ, ապա հանգիստ կարելի է պարզ եզրահանգում անել, որ ՀՀ ոստիկանությունը այսօր Հայստանում գործող ամենամեծ ու վտանգավոր հանցավոր խումբն է, որը իրականացնում է քաղաքացիների օրինական շահերի ոտնահարում»,- ասաց Ղազարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image