Հասարակություն

Որքանով է Փաշինյանը հնարավոր համարում ԼՂ հայերի վերադարձը Արցախ

Որքանով է Փաշինյանը հնարավոր համարում ԼՂ հայերի վերադարձը Արցախ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ իրենց տներ վերադարձի հարցը տարբեր միջազգային հարթակներում քննարկվում է։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով քաղաքացիների դիտարկումներին, ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ես այդ թեմայի առնչությամբ քննարկումներ ունենալով և վերլուծելով՝ հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ այդ վերադարձը իրատեսական չէ։ Ինչո՞ւ, որովհետև սեպտեմբերի 19-ից հետո ստեղծվեց այն իրավիճակը, որը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ստիպեց հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Էթնիկ զտման միջավայրը և քաղաքականությունը չի փոխվել։ Հետևաբար, եթե մարդկանց վերադարձը այսօր և այս պայմաններում իրատեսական լիներ, նրանք այնտեղից ընդհանարապես չէին վերադառնա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատեց կառավարության քաղաքականությունը, ըստ որի՝ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց հայրենիք, իրենց ծննդավայր վերադառնալու հնարավորություն չունենան, ամեն ինչ կանեն, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից չարտագաղթեն։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո տեսնում էինք, որ Հայաստանից հեռացող լեռնային ղարաբաղցիների ահագին մեծ հոսք կա։ Իհարկե, դա մեզ անհանգստացնում էր, բայց կռահում էինք, որ մարդիկ ուղղակի երկար ժամանակ ճամփորդելու հնարավորություն չեն ունեցել և, գուցե, գնում են Ռուսաստան, Եվրոպա և այլ երկրներ իրենց հարազատներին տեսակցելու։ Եվ մենք հետո տեսանք հետ վերադարձի հոսքը։ Հիմա արձանագրում եմ, որ շոշափելի արտագաղթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների շրջանում չկա և այդ առումով ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտել»,- նշեց նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image