Այլ

Վաշինգտոնից բերած թղթիկդ նույնիսկ դռան ծակը չի փակի․․․

Վաշինգտոնից բերած թղթիկդ նույնիսկ դռան ծակը չի փակի․․․

Փաշինյանը Վաշինգտոնից վերադարձել է՝ ձեռքին թղթիկ, որը, եթե անգամ թռչնի վրան դնես, չի պահի, բայց ինքն այնպիսի հպարտությամբ է դրել սեղանին, ասես Թորայի տախտակներն  է բերել։ Այնպիսի հպարտությամբ է դրել սեղանին, ասես բերածը նոր դարաշրջանի բացման բանալին, Աստվածաշնչյան հայտնություն կամ Մեսիայի երկրորդ գալուստն է, և մարդիկ պարտավոր են խոնարհվել թղթիկի առաջ։  Իրականում ձեռքին նախաստորագրված մի թուղթ է, որի իրավական արժեքը նույնքան  է, որքան  ռեստորանում թողած թեյավճարը։ Ասում է՝ «Ահա ձեզ խաղաղություն, ինքնիշխանություն, անկախություն»։ Թղթի վրա ոչ մի իրավական արժեք, PR-ի մեջ՝ ոսկե մեդալ։ Քաղաքական դաշտում գլուխ են ճղում՝ Սա ի՞նչ է՝  Փաստաթուղթ է, թե՞ ամերիկյան սուվենիր։ Վաշինգտոնից բերած թղթիկը նույնիսկ  դռան ծակը չի փակի․․․Կարդում, չեն հասկանում, գուցե գաղտնագրա՞ծ է։ Փաստորեն ոչ՝ սովորական կիսաբեմական պիես է, որտեղ Փաշինյանը  խաղում է խաղաղարարի երկրորդական, կադրից դուրս դերը։  Մնացած աղմուկն ու գույները   բեմահարթակի զարդարանք են։ Բեմարհարթակի գունային ֆոնի վրա Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տալիս հանգստանալ ու վայելել «խաղաղությունը», ասես խաղաղությունը նորաբաց լողափ լինի։ Այնինչ լողափ չէ այն, ավազապատ ու քարքարոտ  տարածք, որի հումքը գալիս է Բաքվից։ Հստակ  է, որ Փաշինյանը վերադարձել է ոչ թե հաղթանակով, այլ «հաղթանակի սելֆիով»։ Ոչ թե խաղաղությամբ, այլ «խաղաղության սելֆիով»։ 

Հարցը մնում է կախված՝ իսկ ո՞վ է հավատալու, որ մի թուղթ, որն անգամ դռան միջի ճեղքը չի փակի, ու՜ր մնաց երկիրը, կարող է դառնալ պետականության ամրագոտի։ Մի բայց կա։ Խաղաղությունը Փաշինյանի աթոռի համար է, Վաշինգտոնյան թղթիկը՝ իշխանության փրկօղակն է։ Խաղաղությունը ոչ թե  Հայաստանի, այլ Փաշինյանի համար է. Վաշինգտոնի դիզայնով։  Մեկ անձի երաշխիքով խաղաղություն է։ Ալիևն այդ փաստաթուղթը որակում է որպես իր երկրի պատմական հաղթանակ, Փաշինյանը եթե անկեղծ լինի, ժողովրդին կասի՝ դա ի՜մ աթոռի վրա մնալու հաղթանակն է։ Այդ մասին տեղյակ են  նրա թիմակիցները և կյանքի ու մահու կռիվ են տալիս՝ թղթիկով փրկելու իրենց իշխանությունը՝ կառչելով խաղաղության սելֆիից։ Սա այն դեպքն է, երբ  պետության անվտանգության գոտին փոխարինվում է լայքերով։ Այն դեպքն է, երբ Փաշինյանը խաղաղության մասին ամեն ինչ խոսում է,  բացի մի բանից՝ թե ո՞րն է խաղաղության  գինը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image