Քաղաքականություն

«Տունը հավաքած ենք պահում, հագուստը՝ պատրաստ». Ընդդիմադիրները պատրաստ սպասում են իրավապահներին

«Տունը հավաքած ենք պահում, հագուստը՝ պատրաստ». Ընդդիմադիրները պատրաստ սպասում են իրավապահներին

Ընդդիմադիր գործիչների շրջանում վաղ առավոտյան խուզարկություններն ու ձերբակալությունները «Իրական Հայաստանի» կարեւոր ատրիբուտներից են դարձել: Հավանաբար ձերբակալությունների ու խուզարկությունների գնացողները շատ են նայել 37 թվի մասին ֆիլմեր, երբ «Էնկավեդեն» մութուլուսին էր գնում իր զոհերի հետեւից եւ դա հանրության հանդեպ հոգեբանական տեռորի լուրջ գործիք էր այդ տարիներին: Շատ ընդդիմադիրներ ասում են, որ մշտական սպասման պայմաններում են ապրում՝ չիմանալով, թե երբ իրենց դուռը կթակեն եւ երբ կգա բերման ենթարկվելու իրենց հերթը։

Որոշ ընդդիմադիրներ նեղ անձնական զրույցներում կես կատակ կես լուրջ ասում են, որ տունը միշտ հավաքած են պահում, հարմար հագուստն էլ՝ պատրաստ դրած, որ իրավապահների ներխուժման պահին անակնկալի չգան` իմանան ինչ հագնեն եւ այլն։ Հասկանալի է, որ ոչ մեկին հաճելի չէ քննիչների, ոստիկանների հետ շփվելը եւ բանտում հայտնվելը, մանավանդ` ոչ մի արգելված արարք չեն անում, բացի այն, որ քաղաքական պայքար են մղում եւ Սահմանադրությամբ իրենց ընձեռված իրավունքներից են օգտվում, բայց այն մեղադրանքներն ու կալանքները, որոնք այսօր կիրառվում են ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ, նշանակում է, որ պետական ինստիտուտները դադարել են գործել, գործում է միայն Նիկոլ Փաշինյանի անձնական կամքը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image