Մահացել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Տեղեկությունը սոցիալական ցանցում հայտնել է քանդակագործ Արթուր Գևորգյանը՝ նշելով, որ բժիշկը երկար ժամանակ ծանր հիվանդ էր։
«Շատ վատ բան իմացա։ Խորը ցավ զգացի։ Մահացել է Գյումրի ԲԿ տնօրեն և իմ լավ ընկերը՝ Արմեն Իսահակյանը։ Գիտեի, որ ծանր հիվանդ է, թեպետ մեկ ամիս առաջ էի հետը խոսել։ Ցավակցում եմ հարազատներին ու ընկերներին»,- գրել է քանդակագործ Արթուր Գևորգյանը։
Արմեն Իսահակյանը երկար տարիներ ղեկավարել է «Գյումրի» բժշկական կենտրոնը և հայտնի էր որպես իր գործին նվիրված բժիշկ ու առողջապահության ոլորտի հեղինակավոր մասնագետ։