Գերմանացի տնտեսագետ Յոախիմ Քլեմենթը կանխատեսել է, թե ով կհաղթի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում։ Այս մասին գրում է Der Spiegel պարբերականը։
Ստ Քլեմենթի, առաջիկա Մունդիալում հաջողությունը կժպտա Նիդերլանդների հավաքականին, որը եզրափակչում կհաղթի Պորտուգալիային։
Նշենք, որ Քլեմենթը նաեւ կարողացել էր կանխագուշակել 2014, 2018 եւ 22 թվականների Մունդիալների արդյունքները։ Ուշագրավ է այն, որ Քլեմենթի կանխագուշակությունները հիմնվում են մի շարք պարամետրերի, այդ թվում նաեւ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ վրա։
Նա համարում է, որ դրանից կախված է սպորտային ենթակառուցվածքների վրա։ Հաշվի է առնվում նաեւ՝ երկրի բնակչությունը, ֆուտբոլի կարգավիճակը տվյալ հասարակությունում, եւ այլ պարամետրեր։