Ժամանց

Արջը հարձակվել է մարդկանց վրա․ կան տուժածներ

Արջը հարձակվել է մարդկանց վրա․ կան տուժածներ

Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում գործ արջը կարողացել է ներթափանցել գործարանի տարածք եւ հարձակվել չորս մարդու վրա, ապա դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է The Mainichi պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան,՝ մետաղաձուլական ձեռնարկության տարածքում։

Հարձակման ժամանակ տուժած բոլոր չորս անձինք, որոնց մեջ կա նաեւ մեկ տարեց կին, տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանները կարծում են, որ արջը դեռեւս գտնվում է քաղաքի տարածքում։ Այս մասին հայտարարությունից հետո, տեղի դպրոցներում դասերը չեղարկվել են։ Բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել միայնակ դրսում գտնվելուց եւ պահպանել զգուշավորություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image