Քաղաքականություն

Ինչու է Խորեն Գրիգորյանը փոշմանել

Ինչու է Խորեն Գրիգորյանը փոշմանել

«Հրապարակ»-ի այսօրվա համարում գրել էինք․ «Երեկ աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը։ Վերջինիս ազատման պատճառը, ըստ մեր աղբյուրի՝ քաղաքապետարանում ոլորտային բաժանումն է եղել: Գրիգորյանի ղեկավարած ոլորտը դրվել է փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայի տակ, սակայն հիշյալ երկու պաշտոնյաները միմյանց հետ լարված հարաբերությունների մեջ են:

Գրիգորյանը ամեն բան արել է, որ աշխատի Ավինյանի ենթակայության ներքո, բայց որոշումը ամենաբարձր մակարդակով է կայացվել եւ փոփոխման ենթակա չէ: Արդյունքում՝ Գրիգորյանը, իր երկու տեղակալները եւ բաժնի երեք մասնագետները, ըստ մեր աղբյուրի, ազատման դիմումներ են գրել:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը Պնախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, հնարավոր է նա աշխատանքի անցնի Պապիկյանի քավոր՝ Նարեկ Մկրտչյանի ղեկավարած սոցապնախարարությունում:
Չի բացառվում, սակայն, որ այս ազատումներն այլ պառճառով են: Առաջիկայում կփորձենք մանրամասներ պարզել»։

Քիչ առաջ Խորեն Գրիգորյանը Ֆյեսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ շարունակում է պաշտոնավարել, սակայն գրառման մեջ չի հերքել, որ ազատման դիմում չի գրել․

«Հարգելի´ երևանցիներ,

Տեղեկացնում եմ, որ շարունակելու եմ պաշտոնավարել որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար և լինելու եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողքին այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա: Իհարկե, կգա մի պահ, որ աշխատանքից դուրս կգամ կամ այլ աշխատանքի կանցնեմ: Բայց այսօր այդ պահը չի»,- գրել է նա։

Քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Գրիգորյանին եւ մյուսներին, որոնք իր մտերիմներն են, համոզել են հետ վերցնել դիմումը, թերեւս Սուրեն Պապիկյանն է իր մտերիմին հորդորել մնալ քաղաքապետարանում, ավելին՝ Խորեն Գրիգորյանի գրառումից պարզ է դառնում նաեւ, որ ներթիմային «առեւտուր» է տեղի ունեցել եւ կարողացել են Գրիգորյանի լիազորությունները մեծացնել ․«Տեղեկացնեմ նաև, որ այսուհետ որակի տեխհսկողության պայմանագրերի կառավարումը ևս փոխանցվում է Շինարարության և բարեկարգման վարչությանը»,- գրառումը եզրափակել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image