Քաղաքականություն

Ինչ-որ գտնեք, Ձերն է․ Վահե Հակոբյանը հայտարարագրից դուրս իր գույքի մասին

Ինչ-որ գտնեք, Ձերն է․ Վահե Հակոբյանը հայտարարագրից դուրս իր գույքի մասին

ՔՊ-ական Սարգիս Պապոյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին հարց ուղղեց՝ ասելով, որ նրա հայտարագիրը այս խորհրդարանում ամենատպավորիչներից մեկն է։ Մանավորապես, բնակարան Իսպանիայի Ալիկանտե քաղաքում, 2 բնակարան ՝ Դեմիրճյան փողոցի վրա, ավտոկայանատեղիներ, բնակելի տուն և հողամաս Վահագնի թաղամասում, մի շարք տրանսպորտային միջոցներ, 8 միլիոն դրամը գերազանցող գույք և հսկայական  դրամական միջոցներ։ «Ես բնավ չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, որ հարուստ լինելւ վատ բան է, բայց միևնույն ժամանակ երբ ԱԺ կարդում ենք Ձեր կենսագրությունը, տեսնում ենք, որ 97 թվականից մինչև 2017 թվականը եղել եք պետական ծառայության մեջ, այդ ընթացքում մի կարճ ժամանակ եք զբաղեցրել մասնավոր հատվածում։ Կասե՞ք որն է Ձեր հաջողության գաղտնիքը» ,-հարցրեց Պապոյանը։ Վահե Հակոբյանը ասաց, թե որն է իր հաջողության գաղտնիքը։ «Շատ պարզ է, երբ լքեցի պետական ծառայությունը, և սկսում պայմանագրային հիմունքներով սկսեցի աշխատել «Քրոնիմեդմայնինգ» ընկերության հետ, հետո՝արդեն դառա թիմի անդամ։ Այ դա ա։ Եվ երկրորդ՝ Ձեր նշած բնակարանները 100 տոկոսանոց վարկով են և Իսպանիայի տունը նույնպես 80 տոկոսանոց վարկով ձեռք բերված գույք է։ Ասեմ ավելին՝ 3 տարի է, Ձեր թիմը, ուժային համակարգը փորձում է ինչ-որ բան գտնի։ Ինչ-որ գտնեք Ձերն է։ Հայտարագրից դուրս» ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image