Հունիսի 10-ին Կազանում կկայանա ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են, ինչպես նաև ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցման փաստը, կարելի է ենթադրել, որ ԱԳՆ գործող ղեկավար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու այդ նիստին։