Քաղաքականություն

Քաղպայմանագիրը վարչության նիստ է անում՝ բուռն քննարկումներ են ընթանում

Քաղպայմանագիրը վարչության նիստ է անում՝ բուռն քննարկումներ են ընթանում

 

Երկու օր է իշխող Քաղպայմանագիր կուսակցությունը վարչության նիստ է անում։ Դրանք երկար՝ մոտ 5-6 ժամ են տեւում, որի ժամանակ քննարկում են բարձր պաշտոնների հարցը եւ հատկապես՝ ԱԺ պորտֆելների բաշխումը։

Մեր տեղեկություններով, նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը, վարչության բոլոր անդամները ներկա են, բուռն քննարկում են ընթանում, որի ժամանակ բոլորն արտահայտվելու հնարավորություն են ստանում։ Դեռեւս վերջնական որոշումներ չեն կայացվել, բայց երբ նիստերն ավարտեն պարզ կդառնա, թե ովքեր են զբաղեցնելու ՔՊ-ից առաջադրվելիք ԱԺ նախագահի, 2 փոխնախագահների, խմբակցության ղեկավարի, ԱԺ մշտական հանձնաժողովների 8 նախագահների պաշտոնները։ Նիստի ժամանակ բոլորը կարող են թեկնածուներ առաջադրել, կարծիք հայտնել, բայց վերջնական որոշումը կայացնում է Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով քննարկումները։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image