Թուրքիայի Բաթման նահանգի Ասրի գերեզմանատանը տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) Կենտրոնական շրջանային վարչության անդամ Մեհմեդ Դիրեքը, նրա որդին՝ Էրջան Դիրեքը, և եղբորորդին՝ Բեքիր Դիրեքը:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները շրջափակել են տարածքը, գրում է Ermenihaber-ը։
Բաթմանի նահանգապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ միջադեպի հետևանքով կա նաև 2 վիրավոր։
Ըստ նախնական տվյալների՝ հարձակման պատճառը աղջկա վերաբերյալ առաջաց խնդիրն է եղել, որը ընթացիկ տարվա մայիսին ևս մեկ մարդու սպանության պատճառ էր դարձել։ Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ, հարձակման այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ հետաքննությունն այժմ շարունակվում է:
Դեպքին արձագանքել է «ԱԶԿ»-ի Բաթմանի նահանգային կառույցի ղեկավար Հյուսեյն Շանսին՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և կուսակիցներին: