Հասարակություն

Արդյո՞ք ՀԱՄԱՍ-ը ավելի կատարելագործված զենք չունի․ Washington Post

Արդյո՞ք ՀԱՄԱՍ-ը ավելի կատարելագործված զենք չունի․ Washington Post

Փորձագետներն ունեն մտավախություն, որ ՀԱՄԱՍ խմբավորումը կարող է ձեռքի տակ ունենալ տեխնոլոգիապես ավելի կատարելագործված զենք, որը կկիրառի ի պատասխան Իսրայելի կողմից Գազայում ցամաքային գործողության։ Այս մասին գրում է Washington Post պարբերականը։

«Հնարավոր է, որ ՀԱՄԱՍ-ն ունի հնարավորություններ, որոնք մենք դեռ չենք տեսել, սական կարող ենք տեսնել ավելի ուշ։ Եթե վերջինս գործում է այն նույն սխեմայով, ինչ որ նրա դաշնակից «Հըզբոլլահը», որը Իսրայելի հետ պատերազմել է 2006 թվականին, ապա հնարավոր է, որ նախ սադրի, որ իսրայելական ուժերն անցնեն ցամաքային գործողությունների, ապա անակնկալ հարված հասցնի այնպիսի թիրախների, որոնք գտնվում են ճակատի գծից շատ հեռու»,- գրում է ռազմական փորձագետ Ֆաբիան Հինցը։ Նա, հիմնվելով այլ փորձագետների՝ նույն թեմայով արտահայտած կարծիքների վրա, նշել է, որ նմանատիպ գաղտնի զենք կարող է լինել խոշոր տրամաչափի հրթիռը, ստորջրյա դրոնը եւ այլ զինատեսակներ, որոնցով հնարավոր կլինի գերճշգրիտ հարված հասցնել ենթակառուցվածքային որեւէ միավորի եւ հակամարտության էսկալացիան նոր մակարդակի հասցնել։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image