Հասարակություն

Նիլոյ Ռաֆիք․ բանգլադեշցի հրաշագործ պոետը

Նիլոյ Ռաֆիք․ բանգլադեշցի հրաշագործ պոետը

Նիլոյ Ռաֆիք (ծնվ. 1983 թ.) - Բանգլադեշցի պոետը դպրոցական տարիներից գրում է տեղական օրաթերթերի գրական էջերում։ Հետագայում նրա բանաստեղծությունները տպագրվել են ազգային և միջազգային գրական ամսագրերում։ Մինչ այժմ նրա բանաստեղծությունները թարգմանվել են ավելի 20 օտար լեզուներով։ Նրա  պոեզիայի «Sunleaf» անգլալեզու գիրքը լույս է տեսել Amazon-ի կողմից: 

Ռաֆիքը 7 գրքի հեղինակ է։ Նրա պոեզիան կախարդական, բուռն զգացումներ է առաջացնում։ Գրականագետների բնորոշմամբ, բանգլադեշցի պոետը նման է հրաշագործի, ով վարպետորեն միահյուսում է բառերն ու ռիթմերը։ Ձեզ ենք ներկայացնում Ռաֆիքի բանաստեղծություններից երկուսը։

Անավարտ համբույր

Երկրի քաղաքներում բառակերպումը սիրո բերկրանքի մեջ է,
Կալիդահայի ծովի ջրի պատմությունը, ջրե հևքերը։
Բառերը հարթ են հիշողության շապիկում,
Որտեղ մնացել են անավարտ համբույրների հետքերը։

Կանաչ-կապույտ աչքերում ոսկե մետաղադրամի ժպիտ կա -
Երազները նկարում են ժամանակի վարպետի հասցեն,
Դոպլեր կամրջի վրա պարում է բնություն անապական․
Ո՞ւմ է կանչում Հին Բրահմապուտրա գետը՝ շշնջալով կարծես:

Սև ստվեր է փռված խարխուլ բնական գետափի վրա․
Վերադարձի՛ր, ո՛վ ծառերի տեր, մոտեցրու՛ ինձ քո ծոցին, թովո՛ւմ ես․
Գավառական արվեստագետը արարչանքի հողում վարում է ստեղծագործության կառքը,
Մարմինն աղի ժպիտներով ցողված՝ բանաստեղծությունների ծովում է։

*
Անուշաբույր ծաղիկներ՝ բնակարանում

(Կրտսեր քրոջս՝ Մինուարա Բհուտոյին, ում համար աշխարհը կապույտ դարձավ և մարեց ծննդաբերության ցավից)

Ո՛վ իմ քույր, ծաղկի բույրեր են բնակարանում
Օրն ավարտվե՞լ է։ Երգում է հարավային զեփյուռը։
Կայծակի փայլատակումներ․ ինչ տարօրինակ ցավ է գոտկատեղում:
Աստված իմ, որտե՞ղ է մանկաբարձուհին, որպեսզի հանի արևն արգանդից:

Ի՞նչ է ասել բուժքույրը, մայրի՛կ։ Ասա՛ ինձ, խնդրում եմ․
- Մինուին շտապ վիրահատության տարեք հենց այս պահին։

Ինչո՞ւ է նա ծիծաղում: Աշխարհը վազում է նրա ետևից,
Իսկ նրան Սերն է ողջունում է աստղերի էջում:
Այնտեղ հատուկ հյո՞ւր կա: Դա էլ է լավ։

Աստված իմ, որտե՞ղ է նրա սիրելի ամուսինը: 
Որտեղ է Նիլոյ Ռաֆիքը՝ մահվան հոտն զգացած նրա սիրելի եղբայրը։
 
Սուլիչը հնչում է, ժամը երկուսի գնացքը գալիս է -
Գնա, մնա՜ս բարով, իմ լուրը երկնքից ստացիր։

Հանկարծ բուռն քամի և խավար է տիրում շուրջբոլորը․
Լացի աղաղակներ իմ անծայրածիր բակում․․.

(Բենգալերենից անգլերեն թարգմանել է Ջյոտիրմոյ Նանդին,
անգլերենից հայերեն՝ Արա Ալոյանը - խմբ․):

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image