Թրամփին հանդիպելուց հետո Փաշինյանը խելքը կորցրել է։ Թրամփն էնպես էր խմեցրել խաղաղության կենացը, որ Փաշինյանը մինչև հիմա շրջում է բաժակով՝ ժողովուրդը հարբեցնելու։ Հոգնած, քնած, զզված մարդկանց համար մեկ գավաթը հերիք է՝ ոտքերը դիվանին մեկնելու։ Մնացածը՝ ինքը կանի ժողովրդի փոխարեն։ Թրամփի առաջարկած «խաղաղության կենացից հետո» Ադրբեջանի նախագահի հետ գրկախառնվել ու իրեն զգացել է որպես հաղթանակած երկրի ղեկավար։ Փաշինյանը Ալիևի հետ գրկախառնությունը դիտարկեց որպես նոր ռազմական հաղթանակ։ Թրամփի կենացը խմեց, հետո գրկեց Ալիևին ու հռչակեց հաղթանակ։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իրավացիորեն հարցնում է Փաշինյանին․ «Ձյաձ, հիմա Հայաստանը պարտվե՞լ է Ադրբեջանին թե հաղթել է, վրեքներս խաբար չկա։ էն էշ ուկրաինացիներին էլ ասա՝ թող հանձնվեն, որ հաղթեն, թե չէ դրած աջ ու ձախ պաշտպանվում, կռվում են որ պարտվեն»։ Փաշինյանին հասկացրել են, որ «կենաց խաղաղության բաժակը» պիտի Հայաստան էլ տանի, ժողովրդին հարբեցնի, ախր բառը շա՜տ թունդ է։ Հոգնած ու հուսահատված մարդկանց մի բաժակը հերիք է , որ հարբեն ու դիվանին ոտները մեկնեն։ Հիմա բերել ու հա՜ խաղաղություն է խմեցնում։ Զարմանալի է, բայց մեկը Փաշինյանին իր էջում պատմում է․ «1938 թ․- ին Հիտլերը պահանջեց Չեխոսլովակիայի մի մասը։ Չեխերն առան երկիրը բաժանեցին։ Երբ Չեմբեռլենը Անգլիա տարավ թուղթը՝ ասելով, որ Խաղաղություն եմ բերել, Չերչիլը պատասխանեց․
-Դա խաղաղություն չէ։ Դու նույնիսկ Պատիվդ չպահեցիր։
1939 թ Հիտլերը սկսեց երկրորդ համաշխարհային պատերազմը։
Աստծուց առաջ մի ընկեք, նույնիսկ պայմանագիրը չեք ստորագրել»։ Օգտատիրոջը հիշեցնեմ, որ Չեմբեռլենը գոնե թուղթ ուներ ձեռքին, Փաշինյանը թուղթ էլ չունի։ Միայն դատարկ բաժակ։ Հիշեցնեմ նաև, որ խաղաղության կենացները միշտ ավելի թունդ են լինում, քան խաղաղությունը։ Իսկ Հայաստանի գինը վճարվում է ոչ թե բաժակով, այլ տարածքով։