Հասարակություն

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․Մգեր Արմենիա

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․Մգեր Արմենիա

«Մենք աշխատում ենք, ամեն ինչ ընթացքի մեջ է։ Շուտով հանդես կգանք հայտարարություններով։ Հիմա ստեղծագործական աշխատաքներ եմ տանում երգի ասպարեզում ավելի շատ, քան քաղաքական ասպարեզում»։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց երգիչ Մգեր Արմենիան, որը զբաղվում է նաեւ քաղաքականությամբ, նա հիմնել է «Ազգի ձայնը» կուսակցությունը։

Նրանից հետաքրքրվեցինք՝ աջակցո՞ւմ է Սրբազանի շարժմանը, եթե այո, ապա ներկա լինո՞ւմ է ֆիզիկապես, պատասխանեց․ «Այս պահին ոչ, եթե ունենք հրավերներ՝ այո․․․ մենք աջակցել ենք Բագրատ Սրբազանին, եւ ընդհանրապես՝ բոլոր այն շարժումներին, որոնք միտված են որպես ընդդիմադիր ուժ, մենք աջակցելու ենք»։

Դիտարկմանը, որ Սրբազանը հրավերներ չի անում անձնապես, պատասխանեց ․ «Հարցը նրանում է, որ մենք հիմա, եւ ես որպես կուսակցության նախագահ զբաղվում եմ իմ ստեղծագործական աշխատանքներով,  քաղաքական գործընթացներին գնահատական տալու եւ իրադարձությունների հետ կապված մենք հանդես կգանք հայտարարությամբ․․․․ Ես ողջունում եմ յուրաքանչյուր շարժում, որը տրամաբանության մեջ է եւ պահանջում եմ այսօրվա իշխանությունների հեռացումը»։

Մեր հարցին ի պատասխան թե շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը՝  պատասխանեց․ «Մենք միշտ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image