Հասարակություն

Ո՞վ է մարդու փոխարեն «լայքեր» դնում

Ո՞վ է մարդու փոխարեն «լայքեր» դնում

Բանաստեղծուhի Վիոլետ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Տերդ մեռնի, գիտություն, էս երկու օրը նկատեցի, որ հա Նիկոլի փոստերն եմ տեսնում, ստուգեցի, լայքս կորզած էր փաստորեն։ Դուք հա կորզեք, ես հա անլայքեմ։
Էստեղ էլ մի հատ եքա տուգանելի բառ եմ գրում»։

Նշենք, որ բազմաթիվ մարդիկ բողոքել են, որ իրենց «անհնարին լայքը» հայտնվել է  ինչ-որ գրառման կամ տեսանյութի տակ։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ անհնարին է, նախկինում նման բան եղել է, երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանիցի վրա տեղադրված էջերի կամ այլ կայքերի վրա օգտատերը մի այլ բանի «լայքել է», մի այլ բանի գնացել է։ Բայց Ֆեյսբուքը փակեց դա և հիմա նման բան անհնար է։ Այնպես, որ կամ իրենք են «լայքում», չեն նկատում, կամ․․․ չգիտեմ, ես նման բանի մասին ըտեղյակ չեմ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image