ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Hraparak.am-ի հարցին, թե ինչ խնդիր ունի Սերժ Սարգսյանի հետ և ինչո՞ւ նրա հետ միասին մեկ հարթակում չի կանգնում, նախ ասաց, որ դրանով չի ուզում խորացնել ղարաբաղցի-հայաստանցի անջրպետը:
Ապա նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ խնդիր չունի, իշխանափոխության հարցում միասնական են, այլ հարցերում, սակայն, կան տարբեր մոտեցումներ: «Քաղաքական հարցերի վերաբերյալ՝ էս իշխանափոխություն և այլն, ես որևէ խնդիր չունեմ։ Չենք հավաքվում, ամեն օր իրար հետ քեֆ-ուրախության, հարսանիք, կնունք, թաղում չենք գնում, բայց էս է վի0ակը։ Մի փնտրեք ինչ-որ մի բան, որը կամ չկա, կամ այն չափի չէ, ինչ որ տեսնում եք»,-ասաց Քոչարյանը:
Մանրամասն` տեսանյութում