Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին։ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի մտերիմներն ուզում են աննախադեպ ընդունելություն կազմակերպել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր մեկնում է Սյունիքի մարզ՝ եռօրյա շրջագայության: Առաջին կանգառը՝ Մեղրի, ապա՝ Քաջարան, շաբաթ օրը՝ հանդիպում Կապանում։ Արթուր Սարգսյանը շարժման մեկնարկից սրբազանի կողքին է, ոմանք կատակում են, թե ախրաննիկն է: Նա համայնքում մեծ հեղինակություն է վայելում։ Մեր սիսիանցի զրուցակիցը կատակեց, թե «գառնուկների քասթինգ է», մարդիկ առաջարկում են` գառնուկով դիմավորել, մատաղ անել: Փոխարենը ընդհատակ են անցել նրա ընկերները՝ Առուշ Առուշանյանը, Գեւորգ Փարսյանն ու Մանվել Փարամազյանը, ովքեր ժամանակին ընդդիմադիր էին, հիմա թեեւ թղթով ՔՊ-ական չեն, բայց հոգով ՔՊ են։ Ի դեպ, սրբազանի այցը քայլարշավի ֆորմատով է լինելու, նա շրջելու է փողոցներում, զրուցելու է սյունեցիների հետ։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Երկու ուղևորի իջեցրել են․ ահազանգ՝ Զվարթնոց օդանավ...
Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին... (եթե չգիտեիք, իմացեք) Հետընտրական Հայաստանո...
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյա...
Կարճատեև հիվանդությունից հետո մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհա...
Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքա...
Ղրիմում սարսափելի վիճակ է Կիևի հարձակումից հետո․ ն...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում և բռնակցված Ղրիմո...
×
❮
❯