Նոր ուսումնական տարվանից ռուսաստանյան բուհերում կգործի արհեստական բանականության ուսուցման միասնական կրթական ծրագիր։ Ծրագրի նախատիպը ՌԴ Կրթության եւ գիտության նախարարությունն արդեն ուղարկել է բուհերի ղեկավարներին։ Ծրագիրը կդասավանդվի նաեւ պետական ապարատի, սոցիալական, տնտեսական եւ այլ առանցքային ոլորտներում աշխատող մասնագետներին։
Ռուսական առաջատար տեխնիկական բուհերում, սակայն, նշում են, որ նմանատիպ կրթական ծրագրեր ներբուհական մակարդակում արդեն վաղուց գործում են։ Կրթական ծրագիրը կոչվելու է «Արհեստական բանականության համակարգերը»։ Մշակվել է Ռուսաստանի Գիտության նախարարության կողմից, մասնավոր սեկտորը ներկայացնող առաջատար կազմակերպությունների մասնագետների մասնակցությամբ: