Քաղաքականություն

Վրաստանը էլի «քննությունից կտրվեց», ինչի՞ վրա է հույսը դրել Փաշինյանը

Վրաստանը էլի «քննությունից կտրվեց», ինչի՞ վրա է հույսը դրել Փաշինյանը

 Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հակառուսական քայլերն ու հայտարարությունները ոգեւորությամբ են ընդունում մեր հասարակության արեւմտամետ կողմնորոշում ունեցող անձինք։ Նրանց թվում է, որ եթե, ինչպես Փաշինյանն է ասում, մի օր զարթնենք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլեւս դուրս է եկել Հայաստանից, ապա նույն օրը Եվրոպան՝ Եվրամիությունը, ծաղկեփնջով հրավիրատոմս է ուղարկելու Հայաստանին, թե՝ եկեք դարձեք մեր միության անդամ: Գուցե դա լիներ Հայաստանի՝ Ռուսասատանի «լծից» դուրս գալու եւ քաղաքակիրթ աշխահին ինտեգրվելու լավ հնարավորություն: Սակայն, չկտրվենք իրականությունից եւ առուն չտեսած՝ «մաշիկները» չհանենք: Նման հույսերով էր տոգորված նաեւ Վրաստանը, որը «Եվրոպա դառնալու» հույսով ժամանակին ձեռնոց նետեց ՌԴ-ին: Արդյունքում ստացավ պատերազմ, կորցրեց տարածքներ, մարդկային կյանքեր: Վրաստանի այսօրվա իշխանությունը ավելի զուսպ եւ հավասարակշռված քաղաքականություն է վարում ՌԴ-ի հետ, քան Սահակաշվիլու իշխանությունն էր. ցանկանում «կլորացնել» սուր անկյունները, քանի որ համոզվել է, որ պետք չէր Եվրոպայի «ջրերն ընկնել» եւ երկիրը քաշել  արկածախնդրության մեջ:

Վրաստանը ԵՄ անդամ դառնալու համար դիմել է դեռեւս 2022-ի մարտին: Սակայն այդ տարի Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Եվրամիությունը մերժել է Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակը։ Վրաստանը, որը ժամանակին դիտվում էր որպես ԵՄ Արևելյան գործընկերության անդամության գլխավոր թեկնածու, վերջին տարիներին ենթարկվում է Բրյուսելի աճող ճնշմանը` ժողովրդավարության հետընթացի պատճառով, այդ թվում՝ քաղաքական հարաճուն բևեռացման, դատական անկախության և լրատվամիջոցների ազատության բացակայության համար։

Այս տարի նույնպես Եվրամիության հարցում Վրաստանի բախտը չբացվեց. օրերս  Վրաստանում գտնվող՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարեց, որ չնայած Վրաստանը Եվրոպական ընտանիքի անդամ է, սակայն ԵՄ անդամ դառնալու քննությունը դեռ չի հանձնել՝ 12 առաջադրանքներից երեքն է կատարել: Համեմատություն անցկացնելով քննություն հանձնող ուսանողի եւ Վրաստանի միջեւ, Բորելն ասաց. «Երբ ուսանողը գնում է քննության եւ չի հանձնում, մեղադրում է դասախոսին: Բայց դասախոսը միշտ օբյեկտիվ է: Մենք էլ ենք օբյեկտիվ»: 

Փաստենք, որ Վրաստանում 2004-ին տեղի ունեցած «վարդերի» եւ 2018 –ի Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած Սահակաշվիլու եւ Փաշինյանի միջեւ ընդհանություններ շատ կան. երկուսն էլ կիրառելով գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները, կարողացան  «հիպնոսացնել» հասարակության լայն զանգվածներին, երկուսին էլ բնորոշ է տարօրինակ ու էքսցենտրիկ վարքագիծը, անհեռատես արտաքին քաղաքականությունն ու անհասկանալի, անկանխատեսելի քայլերը: Արդյունքում երկուսն էլ իրենց ղեկավարած երկիրը տարան մեծ պատերազմի՝ տարածքների կորստով, մարդկային զոհերով:  Սահակաշվին եւ Փաշինյանը մեծ հուսյեր ու երազանքներ են փայփայել, թե՝ իրենց ղեկավարած երկիրը վերջապես կդառանա ԵՄ անդամ: Վրաստանը շուտով երկրորդ տասնամյակը  կլրանա, որ չի կարողացել «լավ նախապատրաստվել» ԵՄ դառնալու քննություններին: Իսկ ինչի՞ վրա է հույսը դրել Հայաստանի իշխանությունը կամ եվրոպամետ հասարակությունը, Հայաստանը կարո՞ղ է ավելի արագ  նախապատրաստվել այդ քննությանը եւ դառնալ  ԵՄ անդամ: Բայց,  մինչ այդ արագ-արագ հարաբերությունները փչացնում է ՌԴ-ի հետ, պատերազմ հրահրող աշխարհաքաղաքական խառնիխուռն «քաղաքականություն» վարում…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image