Միջազգային

Վենսը մեկնաբանել է Իրանի հետ բանակցությունները

Վենսը մեկնաբանել է Իրանի հետ բանակցությունները

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Իրանի հետ բանակցությունների արդյունքները հաշվի առնելով, հայտարարել է, որ կողմերը կշարունակեն աշխատանքը առաջընթացի հասնելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ընդհանուր առմամբ, դա շատ արդյունավետ 36 ժամ էր։ Պետք է շարունակենք աշխատել այդ հարցի շուրջ։ Մենք շարունակում ենք առաջընթաց գրանցել այդ տեխնիկական բանակցությունների ընթացքում»,– ասել է Վենսը։

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են բանակցություններում առաջընթացի հասնելու մասին:

Առաջին փուլի արդյունքներով հայտարարություն տարածվեց, որում նշվում էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ 60 օրվա ընթացքում համաձայնեցրել են վերջնական ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

Լրահոս

Ամենաընթերցված

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Իմացա՞ր, պարոն վարչապետ

«Պետք է իմանալ՝ կարկուտներն ինչի հետևանք են»,- Գեղարքունիքում հայտարարել էր լիգիտիմությունը կորցրած...

×
Gallery Image