Քաղաքականություն

Ի՞նչ կա զարմանալու, ասել  են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են

Ի՞նչ կա զարմանալու, ասել  են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են

Ի՞նչ կա զարմանալու,ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ,դա էլ անում են։

Պետք չէ անակնկալի գալ, երբ ընտրություններին զուգահեռ ու ընտրություններից հետո ռեժիմն անցնում է ռեպրեսիաների նոր փուլի։
Ռեժիմին ու նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ՝ առանց Արարատի խորհրդի,առանց Արցախի հիշատակման , առանց Ցեղասպանության ճանաչման,կարճ ասած՝ առանց Անկախության հռչակագրի բովանդակության։

Իսկ ընդդիմության հավաքած 500 հազարից ավել ձայները դրան խանգարում են։

Ռեժիմը հտակ գնում է իր եւ իր արտաքին գործընկերների նախանշած գծով՝ «Հայաստանն առանց պատմական կաղապարների»։
Ի՞նչ է անում,կամ ի՞նչ ենք անում մենք՝ ընդդիմությունը։

Փողոցային օրինական պայքարի գործիքից չենք օգտվում,կուտակված էներգիան ուղղում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելուն ու հետո զարմանում ,որ հերթով բոլորի հետեւից գնում են։
Թե բա ՝միջազգային սկանդալ է ,որ Օլիմպավանը խուզարկում են։

Այ ձեր ցավը տանեմ՝ միջազգաին կենտրոնների «կոշիկին» չէ,թե ՀՀ-ում քանի հոգու կկալանավորեն։
Օրը ցերեկով ԲՀԿ-ի ստացած 4 տոկոսը ԿԸՀ-ն չեղարկեց,ո՞ր միջազգային կառուցը ծպտուն հանեց։
Նրանց պետք է առանց «պատմական կաղապարների» Հայաստան։
Ես դատապարտել ու դատապարտում եմ ռեժիմի բոլոր ապօրինությունները։

Բայց միարն դատապարսելով հարց չի լուծվում։

Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց տվեց,որ սին էին այն սպասելիքները,թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա։
Բոլոր մտահոգ քաղաքացիներին,ովքեր կասեն ՝բա ինչու՞ դուք չեք նախաձեռնում՝պատասվանեմ,որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մենք չենք ու չենք էլ եղել էս վերջին շրջանում
ընդդիմության առաջին ջութակը ,ու ռեալ ենք գնահատում մեր հնարավորությունները։

Ավելին.ասել եմ եւ էլի կասեմ՝ որեւէ ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել։
Իսկ ՀՀԿ-ն թե ընտրություններից առաջ,թե ընտրարշավի ընթացքում եւ թե ընտրություններից հետո ասել է,որ պատրաստ է իր համեստ հնարավորություններով լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ առանց որեւէ ամբիցիայի։

Էդուարդ Շարմազանովի էջից

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image