Գրել ենք, որ Արցախի պատվիրակությունը Բաքվի հետ բանակցությունների համար մեկնել է Եվլախ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ստեփանակերտի ներկայացուցիչները ժամանել են Եվլախ։
Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, ով ի դեպ ծնվել է Ղարաբաղում։
Ալիևը այս տարվա մարտին 45-ամյա պատգամավորին պատասխանատու է նշանակել ԼՂ հայ բնակիչների հետ շփումների համար։
Հավելենք, որ ԼՂ պատվիրակության կազմում կա երկու անդամ, որոնցից մեկը Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանն է։