Սպորտ

Արտակ Ադամյանը հեռանում է. մանրամասներ

Արտակ Ադամյանը հեռանում է. մանրամասներ

Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Կանանց Հայաստանի ազգային հավաքականում։ ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնել Արտակ Ադամյանին՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած աշխատանքի համար։ Արտակ Ադամյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը տոնել է առաջին պաշտոնական հաղթանակը։ 2024 թ. ապրիլի 9-ին ԵՎՐՈ-2025-ի որակավորման փուլում մեր ընտրանին 3։2 հաշվով գերազանցեց Բուլղարիային։

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2027-ի որակավորման փուլում ընդգրկված է C լիգայի C6 խմբում։ Մեկնարկային խաղում մեր ընտրանին 0:3 հաշվով զիջել է Ղազախստանին: Մեր թիմի հաջորդ հանդիպումը ապրիլի 14-ին է։ Տանը կընդունենք Բելառուսին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image