Քաղաքականություն

ՔՊ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ մտադիր է քաղաքապետ նշանակել

ՔՊ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ մտադիր է քաղաքապետ նշանակել

Ավելի վաղ գրել էինք, որ «Բալասանյան դաշինքի» 14 ավագանու անդամների, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացվել էր, աշխատողները մասայաբար հրաժարականի դիմում են գրում։ 

Գյումրիում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ճգնաժամ է հասունանում։ Գյումրիի համայնքապետարանը կոլապսի մեջ է, համայնքը ղեկավար ու տեղակալներ չունի, չկան ո՛չ ֆինանսական, ո՛չ քաղաքաշինական, ո՛չ վարչական վարույթների գծով պատասխանատուներ։ 

Այս իրավիճակում Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8-ին՝ ուրբաթ օրը,  համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել։ ՔՊ-ն քաղաքապետի իր թեկնածուն ունի, Շիրակի նախկին մարզպետ․ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն է հավակնում քաղաքապետի պաշտոնին, ինչը ընդդիմադիր ավագանիների խոսքով՝ ոչ իրավաչափ է։

Չնայած, որ ՔՊ-ն նիստ է հրավիրել, այնուամենայնիվ հարց է՝ կկայանա, թե ոչ, քանի որ ըստ օրենքի, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել,  իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակ է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Նիստերի դահլիճը սակայն այդ օրը  բաց կլինի, նիստը կկայանա, եթե ավագանու գործող 20 անդամներից 17-ի մասնակցությունն ապահովվի։

Ավելի վաղ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը hraparak.am -ին ասել էր․ «Էս իրավիճակում կոնկրետ օրենսդրական կարգավորումն այն է, որ ավագանին իր կազմից ընտրի համայնքի ղեկավար՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ եթե նիստը գումարվում է, եւ համայնքապետ չի ընտրվում, օրենքի ուժով դադարեցվում են ավագանիների լիազորությունները, եւ գնում ենք արտահերթ ընտրությունների՝ 30-40- օրյա ժամկետում։Եղան խոսակցություններ, թե պաշտոնակատար են նշանակելու, բայց օրենսդրության ոչ մի հղում չէին տալիս, մենք ուումնասիրել ենք օրենքը եւ նման կարգավորում  օրենքի ոչ մի կետում չկա։ Մեզ համար ամենախելամիտ եւ օպտիմալ տարբերակը, որը նաև քաղաքի շահերից է բխում, դա հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ կազմակերպելն է», -ընդգծելով, որ «Ապրելու երկիր»-ը քննարկման արդյունքում նախնական որոշում է կայացրել՝  մասնակցել  արտահերթ ընտրություններին  ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image