Հասարակություն

Ռուսաստանում նոր «ռազմական ապստամբություններ» կարող են ծագել

Ռուսաստանում նոր «ռազմական ապստամբություններ» կարող են ծագել

Ռուսական որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահից կամ, ավելի ստույգ՝ լիկվիդացիայից հետո Կրեմլում կարծում են, որ նոր «ռազմական ապստամբություններ» կարող են լինել։ Դրա համար էլ, ըստ այդ հրապարակումների, համապատասխան կարգադրություններ են իջեցվել հատուկ ծառայություններին։ Հատուկ ծառայություններն էլ արդեն սկսել են աշխատանքներն այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտան նման բռնկումներ։

Վագներականների ապստամբությունը, երբ նրանց տանկերն արդեն ընդամենը 200 կմ հեռավորության վրա էին գտնվում Մոսկվայից, ավելի քան 20 տարի իշխանության ղեկին գտնվող Վլադիմիր Պուտինի վրա բավականին ծանր ազդեցություն է ունեցել։ Պրիգոժինը, ըստ էության, ոչ միայն չէր ենթարկվել ռազմական հրամանատարությանը, այլ նաեւ՝ Պուտինի անձնական հրամանին։ Դրա համար էլ նա համարվեց ռուսական իշխող վարչակարգի համար լուրջ սպառնալիք։ Միաժամանակ նաեւ Կրեմլում փորձում են հասկանալ՝ ինչ անել Պրիգոժինի «ժառանգության» հետ, որոնք Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում ռազմական գործողությունների բովով անցած ու թրծված մարտիկներ են, ամրապնդված մեդիա-կայսրությամբ։ Ամենայն հավանականությամբ, «Վագները» կվերակազմավորվի։ Հատկապես, որ շատ վագներականներ կարծում են, որ իշխանություններն են կանգնած Պրիգոժինի լիկվիդացիայի հետեւում, իսկ դա արդեն ռիսկային է։ Պատահական չէ, որ Պրիգոժինի զոհվելուց երկու օր անց Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով վագներականներից պահանջվում է հավատարմության երդում տալ։ Ակնհայտ է, նշում են վերլուծաբանները, որ Պուտինը ցանկանում է ավելի խիստ վերահսկողություն հաստատել «Վագների» նկատմամբ, որպեսզի ապագայում հունիսյան ճգնաժամի կրկնություններ չլինեն՝ նշում են փորձագետները։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image