Քաղաքականություն

Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը․ ո՞ւմ են հանդիպելու

Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը․ ո՞ւմ են հանդիպելու

Իրանի՝ գիտության ու տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, դոկտոր Սորենա Սաթթարիի տեղակալ, դոկտոր Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։

«Հրապարակի» հետ զրույցում ասաց իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Պատվիրակության կազմում են նաև ինքը՝ Բեգլարյանը, իրանահայ մյուս պատգամավոր Արա Շահվերդյանը, Իրանի բարձր տեխնոլոգիաների, կապերի փոխնախարար դոկտոր Ամիր Նազեմին։ 

«Ծրագրերի ծանոթացում, հարցերի քննարկում ենք ունենալու  [Հայաստանում Իրանի] դեսպանի և պարոն [էկոնոմիկայի նախարար Վահան] Քերոբյանի հետ», - ասաց Բեգլարյանը։

Իրանահայ պատգամավորի խոսքերով՝ այսօրվա ընթացքում հանդիպումներ են նախատեսված նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի հետ։ Հարցերի քննարկման շրջանակները վերաբերում են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերություններին։ 

«Մեր ժամանումը պայմանավորված է գիտելիքահենք ընկերությունների ինչ-որ ներկայությամբ՝ B2B հանդիպումների հիմա վրա։ Եվ Իրանի նախագահությանը կից տեխնոլոգիաների հարցերով տեղակալի հրավերով մենք [Բեգլարյան և Շահվերդյան] էլ ենք ներկա, որ ծանոթանանք իրադարձություններին, իրազեկ լինենք իրադարձություններին», - հավելեց Ռոբերտ Բեգլարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image