Այլ

ՖԻՖԱ-ի ղեկավարի դեմ բողոքել են

ՖԻՖԱ-ի ղեկավարի դեմ բողոքել են

Միջազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ստացել ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյի դեմ առ այն, որ նա խախտել է քաղաքացիական չեզոքության սկզբունքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապերում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

FairSquare իրավապաշտպան ոչ-կառավարական կազմակերությունը հայտարարել է, որ Ինֆանտինոն, դառնալով ՄՕԿ անդամ 2020 թվականին՝ բազմաթիվ անգամներ խախտել է Օլիմպիական խարտիան եւ ՄՕԿ Էթիկական վարքականոնը։ Նման մի գործողություն էլ ամերիկացի ֆուտբոլիստ Ֆոլարին Բելոգունի հետ կապված իրավիճակն է եղել։ Աջակցելով նախագահ Թրամփին՝ ըստ FairSquare կազմակերպության, նա խախտել է քաղաքական չեզոքության սկզբունքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image