Արդեն տեղեկացրել ենք, որ Փաշինյանը կիրակի պատարագի է մասնակցելու Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ «Հրապարակի» տեղեկություններով, նա իր հետ բերելու է հոգևորականներ, որոնք էլ մատուցելու են պատարագը, իսկ Շիրակի թեմի ողջ հոգևոր դասի մուտքն այդ օրը Յոթ Վերք կարգելվի։ Մեզ հետ զրույցում նորաօծ Գառնիկ քահանան հաստատեց տեղեկությունը, որ ինքն այդ օրը Ամենափրկչում է պատարագ մատուցելու, մինչդեռ նախատեսված էր այն անցկացնել Յոթ Վերքում։
«Հրապարակի» հետ զրույցում Տեր Ավետիք Աբեղա Սողոմոնյանն ասաց, որ այս պահին շատ ինֆորմացիայի չի տիրապետում, հոգևոր եղբայրների հետ շտապում է հանդիպման, խոսեն, հասկանան` ինչ է կատարվում։ «Ես Ամենափրկչի հոգևոր հովիվն եմ, բնականաբար, այնտեղ եմ լինում ամեն կիրակի, իսկ թե Յոթ Վերքի հետ կապված ինչ է կատարվում, ես էլ այս պահին հստակ տեղեկություն չունեմ»,֊ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե Փաշինյանն է այնտեղ լինելու` իր հետ բերած հոգևորականների հետ, իսկ Շիրակի թեմի հոգևորականներին Յոթ Վերք չեն թողնելու մտնել, արձագանքեց. «Ոնց գա, տենց էլ գնա...»։