Այլ

Չինաստանը հուսով է, որ Հայաստանը և Ադրբեջանը «կկարողանան կարգավորել իրենց տարաձայնությունները»

Չինաստանը հուսով է, որ Հայաստանը և Ադրբեջանը «կկարողանան կարգավորել իրենց տարաձայնությունները»

Պաշտոնական Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով կկարողանան լուծել կողմերի միջև առկա հակասությունները: 

Գրել է ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանը՝ հղում անելով ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը։

«Ադրբեջանը և Հայաստանը Չինաստանի բարեկամ գործընկերներ են: Չինաստանը անկեղծորեն հուսով է, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով և համատեղ կպահպանեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև մարդկանց անդորրը», - այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչության տնօրեն Չաո Լիցժիենը։ 

Մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորականները տարբեր ուղղություններով Հայաստանի տարածք են ներխուժել ու ներխուժում, ու դուրս չեն գալիս։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image