Իրավունք

Հայտնի է` ով է քննելու Սամվել Կարապետյանի գործը

Հայտնի է` ով է քննելու Սամվել Կարապետյանի գործը

Սամվել Կարապետյանի գործը Դատախազությունն ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։

Դոլմազյանը հայտնի դատախազ է եղել, եւ այժմ էլ իշխանության սրտի դատավորներից է։
Նա մեկ անգամ երկարացրել է Ս.Կարապետյանի կալանքի ժամկետը, մեկ անգամ էլ` տնային կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Կարապետյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image