Քաղաքականություն

Ալավերդիում ավագանին քաղաքապետ է ընտրում (Ուղիղ)

Ալավերդիում ավագանին քաղաքապետ է ընտրում (Ուղիղ)

Այսօր` ժամը 11։00-ին Ալավերդիում նախատեսված է համայնքային իշխանության նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այս նիստի ըթնացքում ավագանին կընտրի քաղաքապետ։ Նշենք, որ այստեղ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով բացարձակ մեծամասնություն ունեցող ուժ չէր ձևավորվել, դրա համար «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցությունները վերջում որոշեցին կոալիցիա կազմել և քաղաքապետ ընտրել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին։

Այս փաստը, հիշեցնենք, ծանր էր տարել ընտրություններում «Ապրելու երկրին» պարտված ՔՊ-ն ու իր թեկնածու Արեն Մկրտչյանը, որն այս օրերին Շնողի գյուղապետի հետ,մեր ուենցած տեղեկություններով, ամեն ինչ անում էր, որ «Ապրելու երկրի» թեկնածուի ընտրությունը տապալեր՝ այդ կուսակցության անդամների նկատմամբ տարատեսակ ճնշումներ գործադրելով։ Ուստի, հաշվի առնելով, որ ՔՊ-ականների կողմից ճնշումներ են գործադրվում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ, Արկադի Թամազյանի աջակիցներն այս պահին հավաքվել են Ալավերդու համայնքապետարանում, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն Թամազյանին և տեր կանգնեն իրենց տված քվեին։ Քիչ անց պարզ կդառնա՝ ՔՊ-ականների գործադրած ճնշումները արդյունք տվե՞լ են, թե՞ ոչ։

Մանրամասն՝ տեսանյութում
 

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image