Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել է այդ երկրի սպորտային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը՝ շախմատի առաջնությունը։ Այն տեւելու է մինչեւ փետրվարի 11-ը։
Մասնակիցների շարքում է նաեւ հայազգի՝ 72-ամյա սպորտի վարպետ Կարեն Գրիգորյանը։ Նա ոչ միայն մասնակցում է շախմատային թագի համար, այլ նաեւ հանդիսանում է մրցաշարի ամենից տարեց մասնակիցը։