Միջազգային

Մակրոնի «ֆիրմային» ակնոցն արտադրած ընկերությունը սնանկացել է

Մակրոնի «ֆիրմային» ակնոցն արտադրած ընկերությունը սնանկացել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտնի ակնոցի արտադրող ընկերությունը սնանկացել է մի քանի ամիս անց այն բանից, երբ Մակրոնն այդ ակնոցով հայտնվել էր Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Համաձայն հաղորդման, Dalloz Creations ընկերությունը հանձնվել էր արտաքին կառավարման, այն բանից հետո, երբ վերակառուցման եւ առողջացման ծրագիրը տապալվել էր։ Ընկերությունը լիկվիդացվելու է եւ բոլոր 29 աշխատակիցները մնալու են գործազուրկ։ Ընկերության գույքը հանվելու է վաճառքի։ Dalloz Creations-ը հիմնադրվել էր 1957 թվականին եւ հայտնի էր որպես եվրոպական առաջատար արեւապաշտպան ակնոց արտադրող ընկերություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image