Քաղաքականություն

«Հրապարակ»․ ՔՊ-ական համայնքապետին ջրից չոր են դուրս բերել

«Հրապարակ»․ ՔՊ-ական համայնքապետին ջրից չոր են դուրս բերել

Սպիտակում ՔՊ-ի շահերի համար գիշերուզօր աշխատող, իսկ վերջին օրերին իշխանական քարոզարշավի ակտիվ դեմքերից դարձած ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն անցած տարի հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կիզակետում։ Նրան մեղադրում էին համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու ու հայհոյելու համար։ Քաղաքացին համայնքապետարան է գնացել՝ իր ջրի խնդիրը բարձրաձայնելու, սակայն, փոխանակ համայնքապետը հարցը լուծի, բռունցքներով ու վիրավորանքներով հարձակվել է քաղաքացու վրա:
Սպիտակ խոշորացված համայնքի Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանը պատմել է, որ Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել է, նրա ձեռքից մի կերպ է դուրս պրծել: Նա քաղաքապետարան է գնացած եղել կնոջ եւ աներոջ հետ: «Ես ընդամենը անորս՝ Արմանին ասել եմ՝ Արման, թող արի, ես ամսուկես է՝ բողոքում եմ, ոչ մի բանի տեղ չի դնում, արի՝ վաղը կգնանք մարզպետարան: Էդ բառից հետո քաղաքապետը բերանին եկած էն այլանդակ բառերով, սեռական բառերով, ինչ լկտի բառ ասես՝ ինձ ասել է ու, պլյուս դրան, քացով... աջուձախ բռունցքները... մարդիկ չթողեցին, մինչեւ մեքենայիս մոտ հազիվ փախել եմ, որ ինձ չսպանեն»,- պատմել է քաղաքացին: Դրանից հետո նա դիմել է ոստիկանության Սպիտակի բաժին, հայտնել, որ քաղաքապետը վիճաբանության ընթացքում 3 անգամ ոտքով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ եւ իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ։

«Հրապարակի» տեղեկություններով, Քննչական կոմիտեն ոչ թե պատասխանատվության է ենթարկել իշխանական համայնքապետին, այլ «ջրել» է գործը՝ կարճելով նախաձեռնված քրեական վարույթը եւ փրկելով ՔՊ-ականին։ Մեր հարցին պատասխանելու փոխարեն Քննչական կոմիտեն սահմանափակվեց արդեն դասական դարձած՝ «գրավոր հարցում ուղարկեք» ձեւակերպմամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image