ՀրապարակTV

«Այբ»-ի տոնին երկու Սերգեյները փայլեցին

Այսօր Հայֆիլհարմոնիայի դահլիճում նշում էին «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակը: Կրթությունը որպես կյանքի ու պետության փոփոխությունների, զարգացման միջոց դիտող հաստատությունն արդեն 20 տարվա հաջողության պատմություն ունի:

Տոնական միջոցառումը նշանավորվել էր հայ մեծանուն կոմպոզիտորների` Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի գործերով` Սերգեյ Սմբատյանի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Երեկոն իր մասնակցության զարդարել էր աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Մեկ ժամից ավելի բարձրակարգ երաժշտություն էր հնչում Արամ Խաչատրյան համերգասրահում:

Վերջում հանդիսատեսը բաց չէր թողնում անվանի ջութակահարին, ով համերգի ծրագրից դուրս Դլե Յամանը կատարեց` քար լռությամբ հայի համար նվիրական այդ գործն ունկընդրող դահլիճում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image