Ժամանց

Նա հեռանու՞մ է

 Նա հեռանու՞մ է

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատրաստ չէ երկարաձգել  իր պայմանագիրը ակումբի հետ։ Լարվածությունը թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ դարձել է այս որոշման հիմնական պատճառներից մեկը։ Ալոնսոն իր առաջին մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան թիմում, և Վինիսիուսը դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից։

Հարձակվողին չեն բավարարում նրան տրված մարտավարական դերերը, ինչպես նաև այն փաստը, որ հաճախ խաղադաշտ է դուրս գալիս ոչ հիմնական կազմով կամ  խաղի ընթացքում փոխարինվում է։

Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը, սակայն ակումբը ցանկանում է այն երկարաձգել մինչև 2030 թվականը։ Մինչ այդ բանակցությունները շարունակվում են, սակայն , իսպանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ֆուտբոլիստի դիրքորոշումը այս պահին անփոփոխ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image