Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից։ Դեռեւս անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 15-ին, ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել Վեհափառին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկն է, որն աջակցում է Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրին։ «Խիստ մտահոգիչ եւ անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր սուրբ եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր եւ օծյալ Ամենայն հայոց հայրապետի դեմ, որը մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի եւ արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարեւորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։ Մեզ համար անընդունելի է նաեւ այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում»,- գրել էին նրանք նամակում։ Մոտ մեկ ամիս է անցել Վեհափառին ուղղված խնդրանքից, սակայն նա մատը մատին չի խփում։ Մենք գրել ենք, որ Արցախի թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգեւորական չկա, որով կարող է Վեհափառը փոխարինել տիրադավին, սակայն կարող է տեղապահ նշանակել կամ էլ ծնունդով ոչ արցախցի։ Գրել ենք նաեւ, որ արցախյան քաղաքական-հասարակական շրջանակներում կողմ են Բագրատ սրբազանի թեկնածությանը։ Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող եւ միաժամանակ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն էլ է հանդիպում խնդրել Վեհափառի հետ, այլ մանրամասներ հայտնի չեն։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯