Հասարակություն

Ինչպես է Բայդենը տանում կորոնավիրուսը․ մանրամասնել է բժիշկը 

Ինչպես է Բայդենը տանում կորոնավիրուսը․ մանրամասնել է բժիշկը 

Կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ ներկայումս միայն թույլ արտահայտված ախտանշաններ կան։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի անձնական բժիշկ Քեւին Օ՛Քոները, ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության  փոխանցման։

«Նախագահի մոտ շարունակում են արտահայտվել թույլ արտահայտված ախտանշաններ վերին շնչուղիներում, որոնք կապված են վերջերս նրա՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման հետ։ Նա ստանում է բուժում՝ Paxlovid դեղամիջոցով։ Չունի բարձր ջերմություն, կենսական հիմնական ցուցանիշները նորմայի սահմաններում են։ Շարունակում է աշխատել ի շահ ամերիկացիների»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image