Հասարակություն

«Հրապարակ». Մկրտված է, բայց մկրտության վայրն ու քավորը գաղտնիք են

«Հրապարակ». Մկրտված է, բայց մկրտության վայրն ու քավորը գաղտնիք են

Նիկոլ Փաշինյանի ամուսնության քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հակաեկեղեցական պայքարի առաջամարտիկներից է: Նա Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների հետ երկու անգամն էլ մասնակցել է Օհանավան գյուղի Հովհաննավանքում կատարվող պատարագին, որն իրականացնում էր կարգալույծ արված քահանա Տեր Արամը, ավազանի անունով՝ Ստեփան Ասատրյանը։ Դրանով մարզպետը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին իր հավատարմությունն է հայտնում` մարզպետի պաշտոնի եւ երկարամյա ընկերության համար, այլեւ մասնակցում է Հայ առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ սկսված արշավին։

Մեզ հետաքրքրում էր` արդյո՞ք նա Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, թե՞ որեւէ այլ եկեղեցական հոսանքի է հարում: Հոկտեմբերի 27-ին մարզպետ Հ․ Ղալումյանին տեղեկատվական  հարցում եմ արել․ «Դուք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւո՞րդ եք: Եթե այո, ո՞ր թվականին, ո՞ր եկեղեցու, ո՞ր քահանայի ձեռամբ եք մկրտվել, ո՞վ է եղել Ձեր մկրտության կնքահայրը»։ Մարզպետի աշխատակազմից ինձ պատասխանել են․ «Մարզպետը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, մկրտված է: Մյուս հարցերի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի, անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն»:

Թե ինչ կապ ունի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, եւ ինչու են մկրտության վայրն ու քահանան անձնական տվյալ՝ մեզ պարզ չեղավ: Իսկ մարզպետի կնքված լինել-չլինելն ինչո՞վ անձնական տվյալ չէ, որ այդ հարցին պատասխանել են, իսկ մյուս հարցերին` ոչ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image