Մշակույթ

Աշխարհահռչակ դաշնակահարն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում

Աշխարհահռչակ դաշնակահարն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն ապրիլի 14-ին առաջին անգամ ելույթ կունենա Երևանում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգին:

«Ես շատ երջանիկ եմ առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում: Միշտ հիացել եմ այս երկրի հարուստ երաժշտական ժառանգությամբ, և ինձ համար մեծ նշանակություն ունի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը հայ հանդիսատեսին ներկայացնելը. այս երաժշտությունն այնքան մեծ զգացմունքայնություն ու հոգի ունի։ Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ այն կատարելու հնարավորությանը: Զգում եմ, որ սա հենց այն ստեղծագործությունն է, որը պետք է հնչեր առաջին այցի ժամանակ»,- ասել է դաշնակահարը։

Համերգը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, դիրիժոր` Սերգեյ Սմբատյան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image