Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի վճռորոշ փուլը կծավալվի երկնքում և կորոշի հակամարտության արդյունքը։
«Այս դիմակայության մեջ, թե ում տարածքն է ավելի մեծ, շատ ավելի քիչ կարևոր է։ Մենք մտել ենք օդային տարածք։ Եվ օդում մենք արդեն մրցունակ ենք», - ասել է Զելենսկին Financial Times-ին տված հարցազրույցում։
Նա կարծում է, որ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրա անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումների հոգեբանական ազդեցությունը, ինչպես նաև տնտեսական խնդիրների վատթարացումը, վերջնական արդյունքում կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը շարունակելու վճռականությունը։
«Երբ ոչ թե հարյուր անօդաչու թռչող սարք, այլ հազար, թռչեն դեպի Մոսկվա, նա կհասկանա։ Երբ նա սկսի դա անձամբ զգալ, երբ սկսի դա տեսնել իր աչքերով, նրա խորհրդականները կհորդորեն նրան տեղափոխվել ինչ-որ տեղ, Ուրալի կողմերը։
Որքան Պուտինը հեռու լինի Մոսկվայից, այնքան մոտ կլինի պատերազմի ավարտը», - ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։