Այլ

Հերիք է «բարի պետություն» խաղաս թոշակառուի գլխին

Հերիք է «բարի պետություն» խաղաս թոշակառուի գլխին

Նիկոլ Փաշինյանը  կառավարության նիստում հայտարարեց, որ հունվարի 1-ից Հայաստանում թոշակները պիտի դառնան ամբողջությամբ անկանխիկ։ Թղթադրամը՝ որպես անցյալի հնոտիք, պետք է դուրս գա պետության սոցիալական շրջանառությունից․ «2 շաբաթ ժամանակ. բոլորը պիտի ստանան միայն էլեկտրոնային եղանակով: Հունվարի 1-ից թղթե փող չշարժվի թոշակների դեպքում: Առանց բացառության»։ Թվում է՝ հերթական թվայնացման քայլն է։ Բայց իրականում սա հին ու նոր աշխարհի բացահայտ բախում է։

Փաշինյանի «պահի տակ» որոշումները, որոնք ՔՊ-ական Սասուն Միքայելյանը «շատ լավ էր բացատրում» ,  որոնք կործանարար են և շարունակում են կործանարար լինել մեր երկրի համար։ Ամենալուրջ խնդիրն այն է, որ այս հարցը պետք է իրականացվի փուլային, մանրակրկիտ ծրագրով, ոչ թե հանկարծակի՝ ցուցադրական հրահանգով։

Շատ տարեցներ ապրում են գյուղերում, որտեղ բանկ կամ բանկոմատ չկա, որոշներն էլ չեն կարողանում օգտագործել էլեկտրոնային վճարային քարտեր։ Սա սոցիալական անհավասարություն և թոշակառուների իրավունքների խախտում է՝ հատկապես բարձր տարիքի մարդկանց համար։ Բավական է ձևանալ «բարի պետություն», ցույց տալ, թե օգնում ես՝ զրկելով թոշակառուներին այն հին, ճանաչելի անվտանգության զգացումից, որ տալիս է թղթադրամը։

Թոշակառուների մեծ մասը պատրաստ չէ դրան։ Սա տեխնիկական խնդիր չէ, սա սոցիալական մշակույթի, վստահության, սովորույթի և արժանապատվության խնդիր է։ Եթե այսօր ասում ես՝ թղթե փող չշարժվի, վաղն էլ կասես՝ թոշակառուն թող չշարժվի։ Սոցապ նախարարի ընտրությունը, անկասկած, կապված է հենց այս հանգամանքի հետ՝ հստակ գիտակցելով, որ այս հարցը մարդկանց համար կենսական է։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image