Այլ

Հոգեբանական գրոհի դեմ՝ հոգեբանական հակագրոհ

Հոգեբանական գրոհի դեմ՝ հոգեբանական հակագրոհ

Երբ Արցախը կար, պայքարում էինք, այսօր, երբ չկա, թուլացել ենք։ Պայքարի գիտակցումը հենվում էր Արցախի գոյության վրա։ Այսօր, երբ Արցախը բռնագրավված է․ մեզ մոտ առաջացել է դատարկության, անօգնականության զգացում։ Իսկ այդ հոգեբանական հարվածը, որին նպաստել է նաև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ու քարոզչական ճնշումը, իսկապես թուլացրել է հասարակության դիմադրողականությունը։ Փաշինյանի  քաղաքականության ու քարոզչության առանցքը հենց այն է, որ հասարակությունը մշտապես թուլացած, բաժանված ու հոգեբանորեն ճնշված մնա։ Դա նրա իշխանության պահպանման գլխավոր միջոցն է։ Ինչպե՞ս է արտահայտվում  Փաշինյանի  «պայքարը» ժողովրդի դեմ։  Առաջինը հոգեբանական ճնշումն է՝   պարտվածության, անօգնականության, «մենք ոչինչ չենք կարող» թեզի քարոզչությամբ։ Մյուս զենքը բաժանարար քաղաքականությունն է․ Սփյուռք–Հայրենիք, Արցախ - Հայաստան, «հին» - «նոր» հակադրություններ։ Ոչ պակաս զենքեր են  արժեհամակարգի քայքայումը․ հերոսների արժեզրկում, պատմության աղավաղում, ազգային խորհրդանիշների սևացում։ Անվստահության սերմանումը․ մարդիկ սկսում են կասկածել միմյանց, մտածել, որ դիմացինը անիմաստ է պայքարում։

Այս պայմաններում դժվար է մարդկանց ոգին վերականգնել, բարձրացնել։ Փաշինյանի քաղաքականությանը, որը թելադրվում է դրսից, պետք է հակազդել նույն մեխանիզմներով։ Պետք է կազմակերպել հոգեբանական հակագրոհ։ Հայ մարդուն   մարդուն պետք է վերադարձնել սեփական արժանիքի, արժանապատվության  զգացումը։ Արժանապատվությունը չի հանձնվում։ Հիշեցնել՝ մենք հազարավոր տարիներ գոյատևել ենք, սա հերթական փորձությունն է։  Սփյուռքն ու Հայրենիքը մեկ մարմին են։ Արցախը ոչ թե «օտարների հող» էր, այլ մեր ազգային ամբողջության մի մասը։ Հիշեցնել՝ երբ միավորվել, հաղթել ենք (Սարդարապատ, Արցախյան առաջին պատերազմ)։ Պետք է վերադարձնել ազգային հերոսների ու արժանապատիվ մարդկանց տեղը հանրային դաշտում, նոր մշակույթ ձևավորել՝ քայքայիչ նորաձև կրթության դեմ։ Հուսալքության փոխարեն մարդկանց առաջ նպատակ  դնել՝ Արցախի վերադարձը, հայկական պետականությոան պահպանությունը, որը վտանգի տակ է։ Հայրենիքի համար զոհողությունը ոչ թե ոչի՜նչ, այլ անմահություն, հերոսություն պետք է համարել։ Եթե կարողանանք հակազդել Փաշինյանի գրոհը և միավորվել, կհաղթենք․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image