Այլ

«էներգիա» է ստանում մարդկանց վրդովմունքից

«էներգիա» է ստանում մարդկանց վրդովմունքից

Ինչու՞ են ասում, որ ղեկավարը «տեսած պիտի լինի, առաջնորդության շնորհով թրծված պիտի լինի․․․ Էս օրվա համար են ասում, որ 2018-ին «չտեսած մեկին գլխներիս շառ ու փորձանք չբերեինք»։ Ու հիմա, որ հարցնում եք, թե Աննա Հակոբյանը ինչու՞ է այդպես ցուցադրական ու ջերմ հանդիպումներ ունենում Ալիևի ու Էրդողանի տիկնանց հետ, չգիտի՞, որ հայ ժողովրդի նյարդերը սղոցում է, ուզում եմ քաղաքականությունը մի կողմ թողնել, որովհետև մարդիկ հոգնել են դրանից,  ու հոգեբանական տեսանկյունից մոտենալ հարցին։ 

Իրեն առաջին տիկին է հռչակել մի կին, որը, մեղմ ասած, որպես այդպիսին կայացած չէր։ 8 տարի է, ինչ նրա անձնական մոտիվացիան ինքնարտահայտման ու ինքնահաստատման բնույթ է կրում։ Նույնը վերաբերվում է նաև նրա ամուսնուն։ Նա փորձում է ներկայանալ որպես միջազգային հարթակներում ազատորեն շարժվող, անկախ կին, ով «չի սահմանափակվում ազգային ցավերով»։ Աննա Հակոբյանի համար կարևորը միջազգային իմիջն է, ներպետական լսարանի արձագանքը դրվում է երկրորդ պլանում։ նա իր քայլերը չի չափում ժողովրդի զգացմունքներով։ Նրան ավելի շատ հետաքրքրում է արտաքին աշխարհում «իր կերպարը»։ Այսինքն՝ նրա համար կենտրոնական դատավորը ներսի ժողովուրդը չէ, այլ միջազգային շրջանակները։ Հիմա կասեք՝ ինչու՞ է սադրում տիկինը։ Դա այն է, երբ մարդը գիտի, որ իր քայլը շատերին կվիրավորի, բայց այնուամենայնիվ անում է։ Դա ուշադրություն պահանջելու գաղտնի սադրանք է։ Նա «էներգիա» է ստանում մարդկանց  վրդովմունքից։ Դա կոչվում է մարդկանց հանդեպ անգիտակցական ագրեսիա՝ «ես անում եմ իմ ուզածը, դուք չեք կարող ինձ կանգնեցնել»։

Հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է կոչվում այս երևույթը։ Երբ մարդը մշտապես բախվում է քննադատության կամ մեծ ճնշման, նա կարող է ընտրել «հակագրոհի» մարտավարություն։ Դա ենթագիտակցական ինքնապաշտպանություն է․ եթե նա նյարդայնացնում, հայհոյանք ու ատելություն է առաջացնում, ապա այդ ընթացքում ինքը «կենտրոնական դեմք» է մնում։ Այսինքն՝ ներսում գործում է հետևյալ  տրամաբանությունը․ «Թող ինձ վիրավորեն, բայց ես ուշադրության կենտրոնում եմ»։ Նայեք լուսանկարները Ալիևի, Էրդողանի տիկնանց հետ․ լայն ժպիտ Աննա Հակոբյանի դեմքին, մյուս տիկնանց դեմքին նման փոխադարձություն չկա։ Սառը լրջությամբ են նրան վերաբերում։ Այդ կանայք «տեսա՜ծ են» , գիտեն գնահատել, արժևորել իրենց երկիրը։  Աննա Հակոբյանի համար կարևորը դա չէ, այլ այն,  որ նա «կերակրվում» մարդկանց արձագանքներից։ Որոշ մարդիկ իրենց ուժը զգում են միայն այն ժամանակ, երբ տեսնում են, որ մյուսների վրա ազդեցություն ունեն։ Թեկուզ բացասական ազդեցություն։

Հանրությունը նման դեպքում պետք է հոգեբանորեն պաշտպանի իրեն։ Չտրվի ամուսինների սադրանքին՝ ինքը չի կարող փոխել զույգի  քայլերը, բայց կարող է  պաշտպանել իր հոգեկան աշխարհը։ Հանրությունն իրեն պիտի պատկերացնի հանդիսատեսի դերում, որը ներկայացում է նայում։ Ինչքան բեմը կա, ներկայացում լինելու է, ինչքան լսարան, արձագանք լինի, նրանք խաղալու են․․․  Նորից եմ հիշեցնում, նման մարդիկ  «էներգիա» են ստանում մարդկանց  վրդովմունքից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image